ՊԵԿ-ի դեմ հայցը բավարարվել է

ՀՀ Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Ավագյանի, թիվ ՎԴ/2834/05/18 վարչական գործով բավարարել է փաստաբան Դիանա Շախրամանյանի կողմից ներկայացված հայցն ընդդեմ ՀՀ ՊԵԿի:

Սույն գործով «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակի վստահորդ Ս.Հ.-ն ՀՀ տարածք է ներմուծել 127 000 ռուբլու ապրանք: Ս.Հ.-ն նշված ապրանքը առուվաճառքի պայմանագրով վաճառել է:

Նշվածը հարկային մարմինները դիտարկել են որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իրականացում և մեր վստահորդին ենթարկել են տուգանքի 804.666 ՀՀ դրամի չափով

Գրասենյակի փաստաբան Դիանա Շախրամանյանը դատարանում ներկայացրել է ծանրակշիռ հիմնավորումներ այն մասին, որ մեր վստահորդի գործունեությունը օրենքի իմաստով ձեռնարկատիրական համարվել չի կարող։

Ապացուցվեց նաև, որ վիճարկվող ակտը կայացվել է ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի սխալ մեկնաբանման արդյունքում:

Դատարանի 22.10.2018թ-ի վճռով հարկային մարմնի ակտը ճանաչվել է անվավեր, միաժամանակ, դատարանը պարտավորեցրել է ՊԵԿ-ին հատուցել Ս.Հ-ի կրած դատական ծախսերը։