Մեր մասին

«SARDARYAN BROTHERS» փաստաբանական գրասենյակը մասնագիտացված ծառայությունների մատուցման տարիների փորձ ունեցող կազմակերպություն է: Իրավաբանական անվանումն է «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ: «Consigliere» թարգմանաբար իտալերենից նշանակում է «խորհրդական»: 

Կազմակերպության հիմնարար սկզբունքն է համընդհանրությունը (ունիվերսալությունը), որի շնորհիվ հաճախորդներին մատուցվում են բազմատեսակ իրավաբանական ծառայություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մեր փաստաբանների պրոֆեսիոնալիզմը հիմնված է իրավաբանական պրակտիկայի, շարունակական վերապատրաստման և գիտահետազոտական գործունեության համադրման վրա: Մենք պատրաստ ենք տրամադրել իրավաբանական օգնություն՝ օգտագործելով բոլոր իրավական մեխանիզմները:

«SARDARYAN BROTHERS» փաստաբանական գրասենյակի առաջնային նպատակն է պաշտպանել հաճախորդի շահերն օրենքով չարգելված բոլոր միջոցներով:  

Իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից առաջ մենք տրամադրում ենք անվճար բանավոր խորհրդատվություն:

Մեր փաստաբանների գործունեության սկզբունքներն են՝

Մասնագիտական բարեխղճության սկզբունք

Ըստ այս սկզբունքի՝ մեր փաստաբանները ծավալում են միայն վստահորդի շահերից բխող գործունեություն՝ օգտագործելով բոլոր իրավական միջոցները, որոնք անհրաժեշտ են եւ բավարար նպատակին հասնելու համար: 

Պատվի և արժանապատվության հարգանքի սկզբունք

Յուրաքանչյուր գործի հաջողության բանալին է փաստաբանի կողմից պրոֆեսիոնալ և կոռեկտ վարքագծի և վստահորդի պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի ցուցաբերումը:

Խելամտության սկզբունք

Խելամտության սկզբունքը ենթադրում է ցանկալի արդյունքի հասնելու ճանապարհների և միջոցների ողջամիտ ընտրություն, ինչպես նաև առավել համապատասխան գործունեության ծավալում, ինչը կնվազեցնի վստահորդի ժամանակի և միջոցների ծախսը:  

Գաղտնիության սկզբունք

Ամբողջ տեղեկությունը, որն տրամադրվում է կազմակերպությանը հաճախորդի կողմից, ինչպես նաև այն տեղեկությունը, որն հայտնի է դառնում իրավաբանական ծառայություններ մատուցելու ընթացքում, պահպանվում է խիստ գաղտնիության պայմաններում: Տեղեկությունը օգտագործվում է հաճախորդի նախնական թույլտվությամբ և միայն վերջինիս շահերը պաշտպանելու նպատակով: