Հանրային աշխատանք՝ ազատազրկման փոխարեն

Հանրային աշխատանք՝ ազատազրկման փոխարեն

«Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակի վստահորդ Կ․Բ․-ին մեղադրանք է առաջադրվել
այն բանի համար, որ նա բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող
ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։ Նշված գործով Կ․Բ-ն ընդունել է իր մեղավորությունը,
ինչի արդյունքում ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի դեկտեմբերի
21-ի դատավճռով Կ․Բ․-ի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 տարի ժամկետով։
Ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին միջնորդությունը ՀՀ Լոռու
մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է։ Մինչդեռ, մեր գրասենյակի ջանքերի
արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանի 13.03.2018թ-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի որոշումը
բեկանվել է և Կ.Բ.-ի նկատմամբ նշանակված ազատազրկումը փոխարինվել է հանրային աշխատանքներով և
նույն օրը 2 ամիս ազատազրկման մեջ գտնվող անձը ազատ է արձակվել ՔԿՀ-ից։