Հաղթանակ ՀՀ վճռաբեկ դատարանում

11.11.2022թ.-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը՝ նախագահությամբ Մ. Դրմեյանի, բավարարել է «SARDARYAN BROTHERS» փաստաբանական գրասենյակի փաստաբանների կողմից մեր վստահորդ Ն. Բ.-ի շահերի պաշտպանության համար՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը, այն է՝ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2019 թ.-ի որոշումը, բավարարելով ներկայացված հակընդդեմ հայցը պարտապանի գույքի (դրա վաճառքից ստացված գումարի վրա) բռնագանձումը տարածելու վերաբերյալ։ Վճռաբեկ դատարանի այսուհետ նախադեպային որոշմամբ հստակեցվել է նմանատիպ գործերով առկա դատական պրակտիկան` հստակ սահմանելով ապացուցման առարկան և վերաբերելի ապացույցների տեսակները։