ծառայություններ
Բարձրակարգ ծառայությունների մատուցում արտոնագրված մասնագետների կողմից

Քաղաքացիական գործեր
Ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացուցչություն քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային և այլ գործերով:

Քրեական գործեր
Կասկածյալների, մեղադրյալների և ամբաստանյալների պաշտպանություն, ինչպես նաև տուժողների և այլ անձանց ներկայացուցչություն մինչդատական և դատական փուլերում:

Վարչական գործեր
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ վեճերում ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացուցչություն:

Միջազգային դատարաններ
Օգնություն միջազգային դատարաններ, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, դիմելու հարցում:

Իրավաբանական խորհրդատվություն
Հաճախորդի խնդրի համապարփակ վերլուծություն: Առաջին բանավոր խորհրդատվությունն անցկացվում է անվճար:

Դատական ներկայացուցչություն
Քաղաքացիական, քրեական, վարչական, սահմանադրական և արբիտրաժային գործերով դատական ներկայացուցչություն:

Գործարքների իրավաբանական ուղեկցում
Բանակցությունների վարում: Բարդ գործարքների կնքման մասնագիտացված աջակցություն:

Կազմակերպությունների իրավաբանական սպասարկում
Կազմակերպությունների գրանցման և գործերի վարման իրավաբանական օգնություն, ինչպես նաև կադրային փաստաթղթաշրջանառության վարում:

Միջազգային մասնավոր իրավունք
Աջակցություն օտարերկրացիների հետ քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման հարցերում: