Ինչպե՞ս ազատել ստարտափը հարկային ծանր բեռից

Հայաստանն ԱՊՀ ողջ տարածաշրջանում հանդիսանում է ՏՏ ոլորտի մասնագետների համար ամենահյուրընկալ վայրերից մեկը, որտեղ նորաստեղծ ընկերությունները եւ ստարտափները հնարավորություն ունեն օգտվել հարկային արտոնություններից՝ ազատվելով 5% շրջանառության հարկից եւ վճարելով 10% եկամտային հարկ աշխատողի աշխատավարձից՝ 21%-ի փոխարեն:

Նորաստեղծ ընկերությունների հիմնադրման գործընթացն իրենից ենթադրում է ծավալուն իրավական կարգավորումների ուսումնասիրում, որոնց ոչ ճիշտ վերլուծության ու քայլերի հետեւանքով շատերը հաճախ հայտնվում են անախորժ իրավիճակում, իսկ ավելի կոնկրետ՝ հարկային ծանր բեռի տակ:

Այս ամենից խուսափելու եւ Ձեր ժամանակը խնայելու համար «SARDARYAN BROTHERS» փաստաբանական գրասենյակի հմուտ իրավաբանները պատրաստ են ստանձնել Ձեր ընկերության հիմնադրման գործընթացը եւ ՏՏ ոլորտի հավաստագրումը: