Sardaryan Brothers փաստաբանական գրասենյակը մասնագիտացված ծառայությունների մատուցման տարիների փորձ ունեցող կազմակերպություն է: Իրավաբանական անվանումն է «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ: «Consigliere» թարգմանաբար իտալերենից նշանակում է «խորհրդական»:
Կազմակերպության հիմնարար սկզբունքն է համընդհանուրությունը (ունիվերսալությունը), որի շնորհիվ հաճախորդներին մատուցվում են բազմատեսակ իրավաբանական ծառայություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մեր փաստաբանների պրոֆեսիոնալիզմը հիմնված է իրավաբանական պրակտիկայի, շարունակական վերապատրաստման և գիտահետազոտական գործունեության համադրման վրա: Մենք պատրաստ ենք տրամադրել իրավաբանական օգնություն, օգտագործելով բոլոր իրավական մեխանիզմները:
SARDARYAN BROTHERS փաստաբանական գրասենյակի առաջնային նպատակն է պաշտպանել հաճախորդի շահերն օրենքով չարգելված բոլոր միջոցներով:
Իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից առաջ մենք տրամադրում ենք անվճար բանավոր խորհրդատվություն: