ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը /նախահագությամբ՝ դատավոր
Ա.Բեկթաշյանի/ «Ավտոմեքենաների տեխզննության կտրոնների կեղծման» հայտնի գործով կայացրել է
դատավճիռ։
Արագացված դատաքննության կարգով քննված գործով դատարանի դահլիճից ազատ է արձակվել
գրեթե երկու տարի կալանքի տակ գտնված, մեր գրասենյակի հիմնադիր, փաստաբան Կարեն Սարդարյանի
պաշտպանյալ Ս.Բ-ն, ում նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել։ Ի դեպ, մեղադրանքի կողմը
դատարանին խնդրել է Ս.Բ-ի նկատմամբ 5 տարի ազատազրկում նշանակել։
Մեր գրասենյակի մեկ այլ փաստաբան Դիանա Շախրամանյանի պաշտպանյալներ Ա.Օ-ի և Ա.Օ-ի
նկատմամբ դատարանը պատիժ է նշանակել տուգանքի տեսքով։
«Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակը շնորհարովում է նաև հանրային պաշտպան Մարիեն
Ֆարմանյանին, ում պաշտպանյալը Ա.Գ-ին նույնպես ազատ է արձակել դատարանի դահլիճից` ՀՀ քր.օր-ի
70-րդ հոդվածի կիրառմամբ: