Ազատազրկումը փոխարինվել է հանրային աշխատանքներով
«Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակի վստահորդ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել
ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որի արդյունքում անձին անզգուշությամբ
մահ է պատճառվել: Նշված գործով Ա․Թ-ն ընդունել է իր մեղավորությունը և նրա նկատմամբ
դատավճռով պատիժ է նշանակվել 2 տարի ժամկետով ազատազրկում։
Այնինչ, մեր գրասենյակի փաստաբանների ջանքերի արդյունքում Կենտրոն և Նորք Մարաշ
վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, նախագահող դատավոր՝ Գագիկ Պողոսյանի,
2017 թվականի նոյեմբերի 06-ի որոշմամբ 2 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինվել է
համապատասխան ժամկետով հանրային աշխատանքներով։ Նշված որոշումը մնացել է անփոփոխ նաև
դատախազի կողմից այն վերաքննության կարգով բողոքարկելուց հետո։